Ավստրիացի Միք Քեմեթերը գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ լճի մի ափից մյուսը անցնելով 250 մետր երկարությամբ պարանի վրայով, հայտնում է Daily Mail-ը:

Էքստրեմալ սպորտաձևերի չեմպիոնը հաջողության է հասել 35-րդ փորձից հետո: Նա պարանով անցել է Ավստրիայի Կանաչ լճի (Green Lake) վրայով: Առաջին փորձից 20 օր հետո երիտասարդը կարողացել է իրականացնել վերջին փորձը, քանի որ եղանակային փոփոխություններն այլևս թույլ չէին տա անցնել այդ ճանապարհը:

Հաջողության հասնելով՝ Միքը գերազանցել է իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր 2012-ին՝ նույն լճի վրայով անցնելով 222 մետր տարածություն:

Այժմ նա մտածում է իր ռեկորդը գերազանցելու մասին՝ ամեն տարի 10 մետր ավելացնելով իր անցած ուղուն: