Որոշ գիտնականներ Հնդկաստանից, որտեղ լյարդի քաղցկեղն ուռուցքաբանական հիվանդությունների շարքում 3-րդ տեղն է զբաղեցնում, տեղեկացնում են, որ այս հիվանդությունից կարելի է խուսափել մի քանի պարզ գործողության միջոցով:

Ուսումնասիրությունը ներառում էր 140 հիվանդի տվյալներ, որոնցից 56-ի (39%) մոտ լյարդի քաղցկեղի առաջացման պատճառ էր հանդիսացել հեպատիտ B-ն, իսկ 31-ի (22%) մոտ՝ ալկոհոլի չարաշահումը: Որոշ դեպքերում հստակ պատճառը չէր հայտնաբերվել, սակայն նման հիվանդների մոտ հաճախ ախտորոշվում էր շաքարային դիաբետ և հեպատիտ C:

Լյարդի քաղցկեղ ունեցող հիվանդների 25%-ը շաքարախտ ուներ: Հիվանդների 58%-ի մոտ քաղցկեղի առաջացման պատճառը բացահայտված չէր: ''Ալկոհոլային'' և ''վիրուսային'' խմբերում շաքարային դիաբետ ունեցողները համապատասխանաբար կազմում էին 17% և 19%:

Ըստ տվյալների՝ լյարդի քաղցկեղը, որը զարգանում է հեպատիտ B-ի ֆոնի վրա, ծայրաստիճան դժվարությամբ է կանխատեսվում. միջին կենսակայունությունը 16 ամսից էլ պակաս է:

Հեպատիտ C-ի ֆոնի վրա վարակը կարող է առաջանալ ներերակային ներարկումների, փիրսինգով զարդեր կրելու, օգտագործված ներարկիչների կրկնակի կիրառման դեպքում:

Հետևելով ընդամենը 3 կանոնի՝ չչարաշահել ալկոհոլը, խուսափել չպաշտպանված սեռական հարաբերություններից և պատվաստվել հեպատիտ B-ի դեմ, դուք զգալիորեն կնվազեցնեք լյարդի քաղցկեղի զարգացման վտանգը:

Բժիշկ գաստրոէնտերոլոգ Պյուրին նշում է, որ Հարավարևելյան Ասիայում հեպատիտը 30 անգամ ավելի հաճախ է հանդիպում քան ՄԻԱՎ-ը: Հեպատիտի ասիմպտոմատիկ ընթացքի պատճառով հիվանդների մոտ 60%-ը տեղյակ չի լինում հիվանդության մասին այնքան ժամանակ, մինչև իրենց մոտ սկսում է զարգանալ ցիրոզ կամ լյարդի քաղցկեղ, ինչը երբեմն կարող է տևել մոտ 20 տարի: Թե՛ քաղցկեղը , և թե՛ ցիրոզը անբուժելի հիվանդություններ են և հաճախ ճակատագրական են լինում: