Ուկրաինացի Դենիս Սիպլենկովը, ով ձեռնամարտի չեմպիոն է, հայտնի է դարձել ոչ միայն իր անհավանական ուժով, այլև անսովոր մեծ ձեռքի ափերով, ներկայացնում է Oddity Central-ը:

31-ամյա Դենիսը մանկուց հաճախել է տարբեր սպորտային ակումբներ, իսկ պատանի տարիներին մարզվել է տարբեր քաշի ծանրություններ բարձրացնելով: Մասնակցելով մի շարք մրցումների՝ ուկրաինացի մարզիկը դարձել է աշխարհի լավագույն ձեռնամարտիկներից մեկը:

Իր բազմաթիվ մրցանակների հետ զուգահեռ մարզիկը նաև ռեկորդ է սահմանել և ճանաչվել Ռուսաստանի ամենաուժեղ մարդը՝ բիցեպսի 64 սմ շրջանագծով: Տղամարդը կշռում է 140 կգ, իսկ հասակը կազմում է 180 սմ: