Ավտոտնակը, որտեղ «ծնվել» է Apple ընկերությունը, և ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ընտանիքին պատկանող տունը շուտով կարող են դառնալ պահպանվող պատմական արժեք։ Տվյալ հարցն այժմ քննարկում է Լոս Ալտոս քաղաքի (Կալիֆոռնիա) Պատմական հանձնաժողովը, գրում է iphones.ru-ն։ Քրիստ Դրայվ 2066 հասցեում գտնվող տանը մի ժամանակ ապրել է Սթիվ Ջոբսն իր ծնողների հետ։ Եվ հենց այս տան հարևանությամբ գտնվող ավտոտնակում են Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը հավաքել իրենց առաջին Apple 1 համակարգիչները։ Իսկ 9 ամիս անց՝ 1977-ին, այս ավտոտնակում ծնունդ է առել Apple ընկերությունը։ Այժմ այս տունը, որը զգալի դեր է կատարել սպառողական էլեկտրոնիկայի զարգացման գործում, կարող է դառնալ պահպանվող պատմական արժեք։ 1952թ. կառուցված տանը կա 3 ննջասենյակ և 2 լոգասենյակ։ Տունը գնահատվում է մոտ 1.5 մլն դոլար։