Սովորություններն ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում: Դրանցից որոշներից պետք է ազատվել, իսկ որոշները պետք է ձեռք բերել: Ահա օգտակար սովորությունների փոքրիկ ցուցակ, որոնք կփոխեն ձեր կյանքը:

Ամենօրյա վարժություններ: Մի ալարեք օրվա մեջ 30 րոպե տրամադրել մարզանքին, վազքին կամ ցանկացած այլ ֆիզիկական վարժության, հատկապես եթե նստակյաց աշխատանք ունեք: Դա կօգնի ամրապնդել ձեր առողջությունը:

Նախաճաշ: Մի մոռացեք առավոտյան նախաճաշել: Դա օրվա մեջ ամենակարևոր սնունդն է, և եթե արհամարհեք այն, կարող եք մոռանալ լավ նյութափոխանակության մասին:

Լիարժեք քուն: Քնի պակասը չի կարող վատ չանդրադառնալ ձեր առողջության վրա: Սթրեսն ու հոգնածությունը կուտակվում են' օրեցօր թուլացնելով ձեր օրգանիզմը: Դուք պետք է օրական քնեք 8 ժամից ոչ պակաս:

Առողջ սնունդ: Շատերն են երբեմն ուզում արագ սնունդ ուտել, բայց պետք է սովորություն դարձնել դրանից հրաժարվել: Մի կերեք այն, ինչ վնաս է ձեր առողջությանը:

Բանջարեղեն և մրգեր: Բանջարեղենի ու մրգի օրական 5 բաժինն անհրաժեշտ քանակություն է առողջության համար:

Ձուկ: Ձուկը շատ հարուստ է օգտակար բաղադրիչներով. շաբաթական գոնե 1 անգամ մի մոռացեք ձկնեղենի մասին:

Մի բաժակ ջուր արթնանալուց անմիջապես հետո: Երբ դուք արթնանում եք, ձեր մարմինը ջրազրկված է և հեղուկի կարիք ունի: Սովորություն դարձրեք առավոտյան մեկ բաժակ ջուր խմեք: Աշխատեք նաև օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ ընդունել:

Հրաժարվեք գազավորված ըմպելիքներից: Դրանք վնաս են առողջությանը, բոլորս էլ գիտենք դրա մասին:

Անձնական հիգիենա: Մաքուր պահեք ձեր մարմինը: Դա չի նշանակում, որ պետք է օրական 10 անգամ ցնցուղ ընդունել, պարզապես մի մոռացեք մաքրասիրության մասին:

Հրաժարվեք ծխելուց: Ամեն ինչ հեշտ է' եթե ունեք ծխելու վատ սովորություն, փոխարինեք այն լավ սովորությամբ' չծխելով:

Հրաժարվեք ոգելից խմիչքից: Նույնն է, ինչ ծխելը, միայն թե բացառություն է կազմում ընթրիքի ընթացքում մեկ բաժակ գինին:

Սանդուղք: Սովորություն դարձրեք օգտվել ոչ թե վերելակից, այլ սանդուղքից: Դա լավ ֆիզիկական մարզանք է ձեր առողջության համար:

Վիտամիններ: Մի մոռացեք ամեն օր ընդունել վիտամիններ, ցանկալի է բնական տեսքով:

Գաղափարներ: Սովորություն դարձրեք ֆիքսել մտքին եկած բոլոր գաղափարները:

Առաջնահերթություններ: Նախատեսվող գործերի ցուցա՞կ ունեք: Եթե այո, մտածեք, թե ինչից եք սկսելու: Միշտ կարողացեք առանձնացնել կարևորն անկարևորից:

Պլան: Պլանավորումը կարևոր նախապայման է: Դուք պետք է նախապես իմանաք, թե ինչ եք պատրաստվում անել այսօր կամ այս շաբաթ:

Կարգ ու կանոն սենյակում: Միշտ կարգ ու կանոնի մեջ պահեք ձեր շրջակա միջավայրը: Այս սովորությունն ավելի արդյունավետ կդարձնի ձեր աշխատանքը:

Մի գիրք մեկ ամսում: Ամսական գոնե մեկ գիրք կարդացեք: Ընթերցանությունը հիանալի միջոց է ցրվելու և զարգանալու:

Հրաժարվեք չնախատեսված գնումներից: Խոշոր գնում կատարելիս ժամանակ տվեք ձեր մտածելու դրա լավ ու վատ կողմերի մասին: Դա կօգնի ձեզ խուսափել փողի վատնումից:

 

Հեղինակ՝ Mari Love