Բոլոր նրանց, ովքեր ուզում են թողնել ծխելը, ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս բերանը ողողել լիմոնադով: Նրանց կարծիքով՝ սա կօգնի ավելի հեշտ պայքարել այդ վնասակար սովորության դեմ:

Այս վարկածն ապացուցելու համար Ջիորջիայի համալսարանի մասնագետները փորձ են կատարել, որին մասնակցել է 51 ուսանող: Նրանց բաժանել են երկու խմբի:

Առաջին խմբի կամավորներն ինքնակառավարման թեստն անցնելիս բերանը ողողում էին շաքարավազով պատրաստված լիմոնադով, իսկ երկրորդ խմբի կամավորները' արհեստական քաղցրանյութով պատրաստված լիմոնադով:

Թեստն ավելի լավ անցան նրանք, ում բաժին էր հասել շաքարավազով պատրաստված լիմոնադը: Նրանք ավելի արագ էին պատասխանում գրգիռներին, իսկ դիամցկունությունն ավելի բարձր էր:

Գիտնականների պարզաբանմամբ՝ գլյուկոզան դրդում է գլխուղեղի աշխատանքին և օգնում օրգանիզմին արագ պատասխանել տարատեսակ գրգիռներին:

Սա կարելի է արդյունավետ օգտագործել ծխելու դեմ պայքարի ժամանակ: Երբ ծխախոտը բերանը տանելու ցանկություն առաջանա, ողողեք բերանը լիմոնադով. սա կօգնի գոնե կարճ ժամանակով զերծ մնալ ծխելուց: