eBay-ում վաճառքի է հանվել աշխարհի ամենափոքր տունը, որի մակերեսը 6 քառ. մետրից քիչ ավելի է, սակայն այն ապահովում է բոլոր պայմանները նորմալ կենսակերպի համար, գրում է Luxlux.net-ը:

Աշխարհի ամենփոքր տան համար սահմանվել է 315 հազար դոլար: Էլեկտրոնային աճուրդում արդեն կան գնորդներ, ովքեր պատրաստ են վճարել 20 հազար դոլար, սակայն մինչ աճուրդի ավարտը դեռ մեկ ամիս կա:

Տնակը նաև հարմարավետ է ապրելու համար: Այնտեղ կա տեղադրված ցնցուղ, խոհանոց՝ սառնարանի հետ միասին, վերնահարկ, որտեղ գտնվում է ննջասենյակը: