ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում բնակվող ապակեգործ Մեթյու Քամինգսը ստեղծել է գարեջրի համար նախատեսված բաժակ, որի մեջ կարելի է լցնել երկու տեսակի ըմպելիք՝ առանց դրանք իրար խառնելու, հայտնում է Daily Mail-ը:

Գարեջրի երկմաս բաժակը, որի տարողունակությունը 0.56 լիտր է, ներսում բաժանված է երկու մասի ապակյա միջնապատի շնորհիվ, ինչը թույլ է տալիս միաժամանակ երկու տեսակի գարեջուր ըմպել:

Սա առաջին արտադրանքն է, որը թողարկել է ամերիկացուն պատկանող Pretentious Beer Glass ընկերությունը: Ամերիկացին միտքը հղացել է, երբ բարերից մեկում բարմենը սխալ է լցրել կոկտեյլային խմիչքը: