Esem.am-ը գրում է.

Ի՞նչ են խոսում. սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ու «Հայ թիմ» խմբի նախկին անդամ Յոժը՝ Արսեն Մելիքսեթյանը, սիրավեպ ունեն:

Իրականում. Ժաննայի և Արսենի ընկերության մասին խոսակցությունները տարածվել են այն բանից հետո, երբ նրանք գրկախառնված լուսանկարներ էին տեղադրել սոցցանցային իրենց էջերում:

Զույգի ներկայիս հարաբերությունները բացահայտելու համար խոսեցինք վերջիններիս հետ: «Արսենի հետ մի քանի տարի առաջ եմ ծանոթացել, այժմ ուղղակի ընկերներ ենք և ոչինչ ավելին,- ասաց Ժանան՝ հավելելով,- վերջին օրերին ինձ հաճախ են հարցնում իմ ու Արսենի ներկայիս հարաբերությունների մասին, երևի պատճառը մեր տեղադրած լուսանկարներն են: Սակայն իսկապես մեր միջև բացի մտերիմ հարաբերություններից ուրիշ ոչինչ չկա»:

Նրա խոսքերով՝ ինքն ու Արսենը հաճախ չեն հանդիպում, վերջինի՝ Հայաստանում չապրելու պատճառով: Իսկ լուսանկարներն արել են ընկերների՝ «Մի քանի հոգի» խմբի նոր ձայնասկավառակի շնորհանդեսի օրը: Ժաննան նշեց, որ ինքը ռեփի մեծ սիրահար է, ու իր համար շատ ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում էլ ռեփը լայն թափով զարգանում է: «Հիմա կարող եմ ասել, որ հայկական ռեփի մեծ երկրպագում եմ, շատ եմ սիրում «3,33» խմբին, ճիշտ է, ինձ չեմ համարում «Հայ թիմի» երկրպագու, բայց Միշոյի գործերը շատ լավն են»,- ասաց սերիալային դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ