Շատ աղջիկներ, ժամանակից շուտ կորցնելով իրենց սիրելիին գտնելու հույսը, սկսում են հուսահատ փնտրել նրան ամենուր: Այցելում են մեքենաների տոնավաճառների, գնում մարզադաշտ' ֆուտբոլ դիտելու…

Իհարկե, շատ կանայք իրոք ունեն ավելի տղամարդկային հոբբիներ, բայց դա ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն: LN-ը ձեզ է առաջարկում մի քանի վայրերի գաղափարներ, որտեղ ավելի ռեալ է հանդիպել կյանքի կեսին:

Ընկերների հավաքույթներ: Քիչ չեն այն ընտանիքները, որ կազմվել են ընկերական հավաքույթների ժամանակ: Այդ իսկ պատճառով մի մերժեք ընթրել կամ որևէ տոնն անցկացնել ընկերական միջավայրում: Նման ծանոթությունները գրեթե իդեալական են, քանի որ Դուք գործ ունեք ոչ թե լրիվ անծանոթ մեկի, այլ Ձեր ընկերների ընկերների հետ, իսկ նրանք, անկասկած, ավելի վստահելի են:

Համաքաղաքային տոն: Նման տոների ընթացքում հնարավոր է միաժամանակ ծանոթանալ մի խումբ մարդկանց հետ, Ձեզ կմիավորի լավ տրամադրությունը, դուք կընկերանաք, իսկ խմբից մեկի հանդեպ էլ գուցե կձևավորվեն ավելի ջերմ հարաբերություններ:

Ֆիթնես-սրահ: Սա արդեն օգտակարը հաճելիի հետ համադրելու շանս է: Դուք կկարողանաք և զուգընկեր գտնել, և լավացնել Ձեր կազմվածքը: Եվ բացի դա, ֆիթնես-սրահում ֆլիրտն ավելի հեշտ է ստացվում: Հավանած տղամարդուն կարելի է պարզապես խնդրել օգնել ծանր սարքերից գլուխ հանելու հարցում:

Գրասենյակ: Եթե Ձեր ողջ ժամանակը նվիրում եք աշխատանքին, և նաև դա է պատճառը, որ ընտանիք կազմելուն ժամանակ չի մնում, ուրեմն փնտրեք Ձեր զուգընկերոջը Ձեր նմանների, այն է' գործից կախվածություն ունեցողների շարքում: Դա բնավ էլ վատ չէ: Նա Ձեզ բոլորից լավ կհասկանա և կների, եթե գործերը հասցնելու համար չպատրաստեք ընթրիք կամ գիշերը 2-ին գնաք տուն:

Օտար լեզուների կուրսեր: Այստեղ հնարավոր է հանդիպել բավական ինտելեկտուալ մարդկանց: Բացի այդ, նման խմբերում եւս շփումը հեշտ է ստացվում: