Բոդիբիլդինգի չեմպիոնուհի Լիա Էլիսոնի լուսանկարները ցնցել են համացանցը, երբ դրանք հրապարակվել են ֆիտնեսի լուրերը լուսաբանող թերթի ֆեյսբուքյան էջում, հայտնում ABC.es-ը՝ Metro News-ին հղումով:

35-ամյա կինը, ով երկու երեխաների մայր է և գտնվում է հղիության իններորդ ամսում, շարունակում է ծանրություն բարձրացնել և մարզվել ամեն օր: Լոս Անջելեսում բնակվող ամերիկուհին հպարտ է իր կատարյալ կազմվածքով և չի հասկանում, թե ինչու է իր մարզվելու փաստը քննադատությունների այդքան մեծ ալիք բարձրացրել:

Էլիսոնը, ով սպասում է իր երրորդ որդուն և պատրաստվում է ծննդաբերել երկու շաբաթից, շարունակում է մարզվել՝ պնդելով, որ հղիությունը հիվանդություն չէ: