Գերմանացի գիտնականները հայտարարում են' «Եթե ուզում եք նիհարել, բայց մարզասրահ գնալու ժամանակ չունեք, դիմեք համբույրի օգնությանը»:

Հետազոտողները պարզել են' համբույրը կարող է լինել լավագույն դիետան: Երեք րոպեում մեկ կրքոտ համբույրը այնքան կալորիաներ է այրում, որքան կես կլիոմետրանոց վազքը:

Բանն այն է, որ համբույրի ժամանակ արագանում է նյութափոխանակության ընթաքցը, բարելավում այրան շրջանառությունը:
Ի դեպ, համբույրը օգտակար է սրտի անոթների համար, մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում են ուղեղի գործողությունները, այն նպաստում է ուշադրության կենտրոնացմանը:

Գիտնականները պարզել են, որ բուժիչ համբույրը պետք է տևի հենց երեք րոպե: Իսկ առավելագույն արդյունքի հասնելու համար կարևորվում է համբուրվելիս զուգընկերոջ աչքերին նայելը:

Համբուրվողի արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտավոր և ֆիզիկական գործունեությունը: