Բաղադրությունը 2 բաժակ սիսեռ 1 գլուխ սոխ 2-3 պճեղ սխտոր 1-2 պատառ կտոր հաց մի փունջ մաղադանոս աղ 0,5 թ/գդալ պղպեղ 2 թ/գդալ զիրա 2 թ/ գդալ չորացրած ռեհան 2 թ/գդալ համեմի սերմ 2 թ/ գդալ ալյուր: Պատրաստման եղանակը Սիսեռը թրջել սառը ջրով ու թողնել ամբողջ գիշեր, ապա առավոտյան ջուրը դատարկել: Հացը նախապես թրջել ու քամել: Սիսեռը մսաղացով անցկացնել' 2 անգամ' վերը թվարկված բոլոր բաղադրիչների հետ: Խճողակ պատրաստել, ապա ձեռքերը սառը ջրի մեջ թրջել ու խճողակից տափակ կոտլետներ ձևավորել 4-5 սմ չափսով ու տապակել ձեթով, երկու կողմից: Որպեսզի ֆալաֆելը նուրբ համ ունենա, պետք է փորձել ալյուրը չչարաշահել, իսկ եթե հնարավոր է, ապա պատրաստել առանց ալյուրի: