Շուրջ 15 000 մարդ ամբողջ աշխարհից հավաքվում է Չինաստանի Ջիանքսի նահանգում գտնվող Wugongshan լեռան գագաթին՝ մասնակցելու 2013-ի Միջազգային ճամբարային փառատոնին, գրում է Daily Mail-ը:

Աշնանային թխկիներով պատված լեռնալանջերը վերածվում են գունավոր վրաններից կազմված խճանկարի: Էկոլոգիապես ամենամաքուր Ջիանքսի նահանգը, որ գտնվում է երկրի արևելյան մասում, հյուրընկալում է փառատոնը, որին մասնակցում են մարդիկ ողջ աշխարհից: