Աշխարհահռռակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը սրտի անբավարարության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

77-ամյա Դելոնը հիվանդանոցում կմնա երկու օր: Հաղորդվում է, որ նրա' հիվանդանոց տեղափոխվելը որեւէ կերպ չի անդրադառնա հոկտեմբերի 5-ին սկսվող «Սովորական օր» ֆիլմի նկարահանումների վրա: Այստեղ դերասանը դստեր՝ Անուշկայի հետ հանդես է գալու գլխավոր դերերից մեկում:

Հիշեցնենք, որ նախկինում ևս Ալեն Դելոնը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: