Այս աշունն ու ձմեռը մեզ կհիշեցնեն աֆրկյան անապատների և սավաննաների մասին. նորաձևության աշխարհում թևածում են աֆրիկյան պատկերները:

Կենդանական նկարները գրեթե ամեն ինչի վրա կլինեն՝ վարտիք, կիսաշրջազգեստ, պայուսակներ, վերնաշապիկ և վերարկու՝ այս ամենն իրենց վրա կրում են ընձառյուծի և աֆրիկյան այլ կենդանիների տարրեր: Մի քանի տարի առաջ այդպիսի միտում նկատվում էր օձի և կոկորդիլոսի նկարներով:

Եթե նման հագուստը ձեզ թվում է շատ ճչան, այդ դեպքում կարող եք սահմանափակվել փոքր աքսեսուարներով: Միակ արգելքն այն է, որ պետք չէ մեկ կերպարում համատեղել մի քանի կենդանու: Անգամ վայրի բնության մեջ զեբրի և ընձառյուծի հանդիպումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580