Ստուգելու համար՝ ունեք արդյոք սանդղաձև մկանի համախտանիշ, բարձրացրեք աջ (ձախ) ձեռքը, գլուխը շրջեք բարձրացրած ձեռքի կողմը, խորը շունչ քաշեք և պահեք շունչը մեկ րոպե:

Եթե թեստի արդյունքում թմրածության, ցավի, կամ ծակծկոցի զգաղոցություն առաջացավ, դիմեք բժշկի. ամենայն հավանականությամբ սանդղաձև մկանի համախտանիշ ունեք: Սանդղաձև մկանի համախտանիշն ախտանիշների շարք է, որն առաջանում է սանդղաձև մկանով ենթանրակային զարկերակի և ուսային հյուսակի ստորին ոտիկների սեղմման հետևանքով:

Համախտանիշը կարող է զարգանալ ոսկրային պաթոլոգիայի (օրինակ՝ հավելյալ պարանոցային կողի առկայության կամ այդ կողի սխալ տեղակայման դեպքում), ինչպես նաև պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ առաջային պարանոցային մկանի քրոնիկական սպազմի դեպքում:

Սանդղաձև մկանի համախտանիշ կարող է առաջանալ նաև մի ուսին անընդըհատ ծանրություն կրելու դեպքում: Անրակային զարկերակի և պարանոցային հյուսակի ստորին ճյուղերի անընդհատ ճնշումը կարող է առաջացնել ենթանրակային զարկերակի թրոմբոզ:

Այս համախտանիշի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և հետազոտության ենթարկվել: Կախված համախտանիշի առաջացման պատճառից՝ բժիշկը կնշանակի կամ դեղորայքային (հակաբորբոքային, թրոմբագոյացումը կանխարգելող) կամ վիրահատական բուժում: