Newsbook.com-ը խոսել է երգչուհի, «Նովայա Վոլնա» մրցույթի դափնեկիր Սոնա Շահգելդյանի հետ ներքաղաքական թեմաների մասին:
Մենք հետաքրքվեցինք, թե ինչ կարծիք ունի նա քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կայացրած վճռի և խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին վճռի վերաբերյալ: Նա խոստովանեց, որ ինքն առաջին անգամ է լսում նման դեպքի մասին: Սոնա Շահգելդյանը տեղյակ չէր նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակումից՝- «Ճիշտն ասած, էտքան չեմ խորանում քաղաքականության մեջ, բայց առհասարակ կուզեմ ամեն ինչ արդար լինի, եթե իհարկե մի բան արդար կլինի Հայաստանում»: Չնայած դրան՝ Սոնա Շահգելդյանն անկեղծացավ, թե ինքն անձնապես անարդարության հետ չի բախվել, նրա խոսքով՝ անարդարություն ամեն տեղ էլ կա, բայց Հայաստանում մի քիչ ավելի շատ է:
Ճիշտ է՝ երգչուհին տեղյակ չէր ներքաղաքական անցուդարձից, սակայն մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ հետևում է երկրի քաղաքական իրավիճակին՝- «Եթե մեր երկրի հետ է կապված, ինչպես կարող եմ չհետևել, նենց չի , որ ինձ համար ապրում եմ՝ անտեսելով ուրիշի խնդիրները, ո՛չ, ուղղակի քիթս չեմ մտցնում քաղաքակության մեջ, իմ գործն երգելն է, զբաղվում եմ երգելով: Ուղղակի ես կապ չունեմ դրա հետ, թե չէ ինձ շատ բաներ է հուզում , հետաքրքում , ես էն երգիչներից չեմ, որ մենակ մտածեմ երգի մասին», -նկատեց երգչուհին:
Իսկ թե ինչ կարծիք ուներ երգչուհին Մաքսային միության անդամակցելու Հայաստանի իշխանությունների մտադրության մասին, ասաց, որ բարդ հարց է և չի կարող միանգամից պատասխանել: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունն առհասարակ, երգչուհին խոստացավ ուսումնասիրել և հետագայում դրա վերաբերյալ հայտնել իր տեսակետը: