Լեոնարդո դա Վինչի, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո և Վինսենթ Վան Գոգ. այս նկարիչներն իրենց արվեստով մնացին պատմության մեջ, նրանց կյանքը նույպես հետաքրքիր էր և առեղծվածային: Որոշ փաստեր նրանց կենսագրությունից անհայտ են մեզ համար, սակայն բացահայտում են մեծ նկարիչների առավել հետաքրքրական կողմերը:

Լեոնարդո դա Վինչին հավասարապես տիրապետում էր աջ և ձախ ձեռքերին, սակայն իր նկարների մեծամասնությունը նա նկարել է ձախ ձեռքով' աջից ձախ:

Սալվադոր Դալին ցերեկային քնի ժամանակ միշտ ձեռքին պահում էր մի մեծ, ծանր բանալի, քնի ժամանակ ձեռքի մատները թուլանում էին, և բանալին մեծ աղմուկով հարվածում էր հատակին: Այս ամենը Դալին անում էր, որպեսզի երազում հայտնվող հետաքրքիր մտքերը չմոռացվեն:

Պաբլո Պիկասոն, ըստ երևույթին, իսկապես նկարիչ էր ծնվել, նրա արտաբերած առաջին խոսքը PIZ, LAPIZ բառի կրճատված ձևն է, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է մատիտ:

Վինսենթ Վան Գոգն իր անհանգիստ կյանքի ընթացքում բազմիցս հայտնվել է հոգեբուժարաններում' տարատեսակ ախտորոշումներով: Նրա ամենահայտնի կտավներից մեկը' «Աստղային երկինքը», նկարված է 1899-ին նմանատիպ մի հոգեբուժարանում Սան Ռեմի կոչվող քաղաքում: