Պարզվում է, որ կախված կենդանիների հանդեպ տղամարդու սիրուց, կարելի է որոշել նրա վերաբերմունքը հենց Ձեր հանդեպ:

Եթե Ձեր զուգընկերը սիրում է խոշոր, ագրեսիվ շների, նա բավականին խիստ ու պահանջոտ կլինի, սակայն նաև բավականին ուշադիր Ձեր հանդեպ: Փոքրիկ շների սիրահարները շատ նուրբ են վարվում կանանց հետ և հարաբերությունների կենտրոնում են դնում իրենց զուգընկերուհուն:

Եթե Ձեր տղամարդը խնամում է ձկների, ապա նրա ներաշխարհը բավականին ընդարձակ է: Նա հակված է ինքնավերլուծության: Այնպես որ, եթե Դուք նրա կյանքում քաոս ստեղծեք, նա կամ կվերադաստիարակի Ձեզ, կամ կհեռացնի իր կյանքից:

Ձեզ ավելի ազատ և ինքնուրույն կզգաք կատուների սիրահարի կողքին: Այսպիսի տղամարդուց պետք չէ մեծ ուշադրություն ակնկալել: Հաստատաբար նա չի համաձայնի նաև իր ամբողջ ժամանակը նվիրել Ձեզ: Սակայն հարաբերությունների սկզբում նա անկրկնելի կլինի, ռոմանտիկ ու խենթ արարքներն անպակաս կլինեն:

Եթե Ձեր տղամարդը էկզոտիկ կենդանիների սիրահար է, ապա նա էքստրվագանտ է, յուրօրինակ և սիրում է բոլորից տարբերվել: Ձեր հարաբերություններում նա կցանկանա ստանձնել գլխավորի դերը, սակայն միշտ չէ, որ կխոստովանի դա: