Այսօր լրանում է «Էլ Սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր ու տնօրենն է և «Էլ Հոլդինգ» ընկերության ոճաբան Մայա Պողոսյանի 29-ամյակը: Մայա Պողոսյանը ծնվել է 1984թ. սեպտեմբերի 14-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին սովորել է Երևանի թիվ 10 երաժշտական դպրոցի կիթառի և դաշնամուրի բաժիններում: 2001-06թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուներ և հոգեբանություն բաժնում' ավարտելով մագիստրատուրան: Ավարտել է նաև հաղորդավարության երկամյա դասընթացներ Սուսաննա Ալեքսանյանի մոտ և Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլագիայի Ուրարտու համալսարանի մագիստրատուրան: 2006թ-ից աշխատել է «Էլ Հոլդինգ» ընկերությունում' որպես հատուկ ծրագրերի ղեկավար: Նույն թվականից «Էլ Սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիրն ու տնօրենն է և «Էլ Հոլդինգ» ընկերության ոճաբանը: 2010թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ վարել է «Ընտանեկան ալբոմ», 2011թ.' «Աստղային ալբոմ» և «Սթայլ Վոյաժ» հաղորդումները: