Կառլ Վու անունով լուսանկարիչն այնպես է շտապել էքսկլյուզիվի ետևից, որ հեծանվով հարվածել է դերասանուհի Նիկոլ Քիդմանին. դերասանուհին Նյու Յորքում նորաձևության ցուցադրությունից վերադառնալիս է եղել հյուրանոց, գրում է ntv.ru-ն:

Նա ընկել է ծնկների վրա և վնասել ոտքը: Իսկ լուսանկարչի վրա հարձակվել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցը, մինչ գործընկերները շտապել են ոչ միայն Քիդմանի, այլև Վուի լուսանկարներն անել: Ականատեսների խոսքերով՝ Քիդմանը զայրացած է եղել և շտապել է թաքնվել ֆոտոխցիկներից:

Ասում են՝ դերասանուհին ցանկանում է լուսանկարչին դատի տալ: Այնուամենայնիվ, հոլիվուդյան դերասանուհու զայրույթից բացի, նրան նաև տուգանք է սպառնում. Նյու Յորքում արգելվում է հեծանիվ քշել մայթին: