ԽՈՅ

Եթե Ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ Ձեզ հաճույք չեն պատճառում, ապա փորձեք պարզել պատճառը: Միգուցե, այն թաքնված է Ձեր մեջ: Փորձեք ամեն ինչ թողնել ինքնահոսի և չպլանավորել ոչ մի բան: Թողեք, որ իրավիճակը ինքը կարգավորվի սեփական տարբերակներով: Սպասվում է բուռն կրքոտ օր: Բացառված չէ, որ նոր հարաբերություններ և ծանոթություններ կլինեն: Մի խուսափեք դրանից: Երեկոյան Ձեր մեջ երեխայական զգացմունքներ կարթնանան: Ցանկություն կունենաք խաղալ մանկական խաղեր: Կանչեք ընկերներին և զվարճացեք:

ՑՈՒԼ

Եթե այսօր խիզախելու ցանկութուն ունեք, ապա՝ առաջ: Դա այսօր Ձեր միակ մենաշնորհն է: Հենց դա էլ կօգնի Ձեզ հայտնվել հակառակ սեռի ուշադրության կենտրոնում ու ողջ օրը լինել նոր սիրային արկածներով շրջապատված: Գլխապտույտ սիրային արկածների մեջ կմոռանաք նույնիսկ, թե իրականում ինչ եք ուզում կյանքից կամ որն է Ձեր իրական ուղին: Կողմնորոշվածության զգացումն ուղղակի հաճույք կպատճառի Ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Աստղերն այսօր խորհորդ են տալիս մտածել միայն Ձեր ու սիրելիի մասին: Հնարավոր է, որ անձնական խնդիրներ ունենաք, սակայն հավատացած եղեք՝ ամեն բան լուծելի է: Այսօր իսկական ժամանակն է խոսել ու հասկանալ միմյանց այն մարդկանց հետ, ովքեր ինչ-որ մի ժամանակ որևէ խնդիր են ունեցել Ձեզ հետ: Որքան էլ դժվար լինի օրը, վատ մի տրամադրվեք, ամեն բան առջևում է, վաղը նոր օր է սպասվում: Ապավինեք նոր օրվա հաջողություններին ու այն անպայման կգտնի Ձեզ:

ԽԵՑԳԵՏԻՆ

Ձեզ այսօր կտանջեն մտածմունքները: Ստիպված կլինեք ընտրություն կատարելու սրտի և բանականության միջև: Աշխատեք կատարել ճիշտ ընտրություն: Այսօր փոքր-ինչ դյուրագրգիռ կլինեք, աշխատեք պահպանել հանգստություն, որպեսզի չվնասեք ինքներդ Ձեզ: Փորձեք լինել ավելի ինքնավստահ և կհասնեք ամեն ինչի: Երեկոյան խորհուրդ է տրվում անցկացնել սիրելիի հետ, ինչ-որ ռոմանտիկ միջավայրում: Երեկոն կօգնի կարգավորել Ձեր հարաբերությունները և արթնացնել նախկին կիրքը:

ԱՌՅՈՒԾ

Այսօր Դուք Ձեզ շատ բան կարող եք թույլ տալ: Նույնիսկ ցանկություն կունենաք փոքրիկ սիրախաղ սկսել Ձեր հմայիչ գործընկերներից մեկի հետ: Ծառայողական սիրավեպը կստիպի ցրվել առօրյա հոգսերից: Բայց ամեն դպքում պետք է զգույշ լինել, հնարավոր է, որ շատ լուրջ վերաբերվեք դրան, որը կլինի ճակատագրական:

ԿՈՒՅՍ

Այսօր Ձեզ հանգիստ չեն տա անցյալի կիշողությունները: Հնարավոր է հանդիպեք այնպիսի մեկին, ով անցյալում Ձեր կյանքում մեծ տեղ է զբաղեցրել: Աստղերը խորհուրդ են տալիս այդ ամենին վերաբերվել շատ նորմալ, որպեսզի այն նորից չկրկնվի:

ԿՇԵՌՔ

Այսօր Դուք հնարավորություն կունենաք նոր շունչ տալ Ձեր և սիրելիի հարաբերություններին: Եթե առաջ այնտեղ պակասում էր կիրքը, ապա հիմա դրա պակաս չեք զգա: Դուք և Ձեր սիրելին կլինեք շատ ներդաշնակ: Աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինեք, քանի որ նախանձողներ շատ կլինեն:

ԿԱՐԻՃ

Այսօր Դուք ինքներդ գոհ կլինեք Ձեզնից: Դուք գոհ եք և ամեն ինչ, կարծես ,Ձեզ համար հասանելի է: Դուք հնարավորություն կունենաք նոր ծանոթությունների, որոնք էլ հնարավոր են ճակատագրական լինել թե անձնական, թե գործնական կյանքում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այսօր աստղերը խոստանում են հագեցած և ռոմանտիկ օր: Դուք այսօր սեքսուալ հաջողություններ կունենաք: Եթե արդեն որոշել եք, թե կոկնկրետ ինչպես եք առաջ գնալու, ապա իմացեք, դրա համար ձեզ վճռականություն պետք կգա:Ամենալավ բանը, որը նա կանի այսօր, դա ռոմանտիկ միջավայրը պահպանելը և ավելի գեղեցիկ երեկո ապահովելն կլինի: Սակայն երեկոն ոչ մի առանձնահատուկ բան չի խոստանում: Խորհուրդ է տրվում մնալ տանը, խաղ խաղալ կամ համակարգչի առաջ անցկացնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այսօր սեքսից Ձեր հաճույք ստանալը կախված կլինի Ձեր էմոցիաների հսկողությունից: Փորձեք ավելի էմոցիոնալ լինել: Որքան ինքնավստահ ու գրավիչ եք փորձում լինել, այնքան ավելի եք կորցնում Ձեր հմայքը: Ավելի լավ տեսք ունենալու համար ընդամենը կարող եք ընտրել հարմարավետ հագուստ, որում Ձեզ լավ կզգաք: Ընտանիքում այսօր խաղաղության օր է: Երեկոն խոստանում է օրվա ռոմանտիկ ավարտ:

ՋՐՀՈՍ

Շնորհիվ Ձեր զուգընկերոջ հասկացողության, դուք կխուսափեք շատ ու շատ խնդիրներից: Սիային հարցերում Ձեր բախտը այսօր շատ կբերի: Մի անհանգստացեք, երջանկությունը Ձեզ է սպասում: Երեկոյան Ձեր տրամադրությունը կլին ի այնպիսին, ինչպիսին երբեք չի եղել: Աստղերը խորհուրդ են տալիս տանը սիրելիի հետ անցկացնել և վայելել երեկոն:

ՁԿՆԵՐ

Այսօր խորհուրդ է տրվում խուսափել խնդրահարույց թեմաներից և հանգստացնել նյարդերը: Եթե Դուք հոգնել եք առօրյայից կամ Ձեր կյանքն ավելի իմաստավորելու համար եզրեր չեք գտնում, ապա այսօր խորհուրդ է տրվում զբաղվել միայն այն ամենով, ինչը Ձեզ հաճույք է պատճառում: Հուսալքվելու փոխարեն, պետք է ընդունեք յուրաքանչյուր փոփոխությունը և հարմարվել դրանց: Միայն այդ դեպքում հաջորդ օրը կբերի մեծ հնարավորություններ: