Ամերիկացի դերասան Ջիմ Քերին WhoSay սոցկայքի իր էջում տարածել է «կոտրված» ատամով իր լուսանկարը՝ ակնարկելով «Բութը և ավելի բութը» պաշտամունքային կատակերգությունից իր հայտնի հերոսին, հայտնում է HP-ն:

Աղբյուրը նշում է, որ այդ կերպ դերասանը հաստատել է, որ սկսվել են ֆիլմի շարունակության նկարահանման աշխատանքները՝ առաջին մասից 20 տարի անց:

Նշվում է նաև, որ իրականում ևս Քերիի ատամը նույն կերպ կոտրված է եղել իր կարիերայի սկզբում:

Այս տեղեկությունը հաստատել է նաև ռեժիսոր Ջեֆ Դենիելսը: Նա հույս է հայտնել, որ բուն նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս: