Չափազանց տարվածությունը ինտերնետով բազմաթիվ մարդկանց ստիպում է օր օրի ավելի շատ ժամանակ անցկացնել ցանցում: Հոգեբանները տարակարծության մեջ են' արդյոք կարելի է խոսել ևս մեկ կախվածության տեսակի մասին: «Ինտերնետային կախվածության» թեման ակտիվ քննարկումների փուլում է այսօր: Այն հաճախ բնորոշվում է որպես հիվանդություն կամ ախտանշան (Internet Addiction Disorder կամ IAD):

Ինչու՞ է առաջանում ինտերնետային կախվածություն

Ահա 10 նախանշան, որոնք վկայում են ձեր կախվածության մասին' ինտերնետից.

Դուք արթնանում եք գիշերվա ժամը 3-ին պետքարան գնալու համար, սակայն մինչև նորից պառկելը ստուգում եք ձեր էլեկտրոնային փոստը:
Դուք ձեր երեխաներին անվանակոչում եք Eudora, Mozilla и Dotcom /Գուցե Դուք ժպտում եք, բայց նման դեպքեր գրանցվել են/:
Անջատելով համակարգիչը' զգում եք վախեցնող դատարկության զգացում, կարծես ձեզ լքել է սիրած էակը:
Թռիչքի կամ ուղևորության դեպքում ժամանակի մեծ մասն անցկացնում եք նոթբուքը ծնկներին:
Եթե անգամ ձեր ներկայիս աշխատանքն այդքան էլ չեք սիրում, շարունակում եք մնալ աշխատավայրում, քանի որ այնտեղ ինտերնետից անվճար օգտվելու հնարավորություն կա:
Դուք ծիծաղում եք դանդաղագործ ինտերնետից օգտվող մարդկանց վրա:
Դուք սկսում եք սմայլիկներ օգտագործել սովորական նամակներ գրելիս:
Վերջին անձնավորությունն, ում հետ ծանոթացել եք, եղել է JPEG ձևաչափով:
Ձեր համակարգիչը փչացել է: Դուք ինտերնետ չեք մտել երկու ժամ: Սկսում եք նյարդայնանալ և ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ մեկ այլ գործի վրա:

Ինչու՞ է առաջանում ինտերնետային կախվածություն

Հիմնական գործոնները, որոնք մղում են չափազանց տարվածության ինտերնետով, հետևյալն են.

Ինչու՞ է առաջանում ինտերնետային կախվածությունՇփումների պակաս իրական կյանքում. Ինտերնետից կախված մարդկանց մեծամասնությունը ՙնստում է՚ ցանցում շփման համար, քանի որ շփումներն այնտեղ, իրենց կարծիքով, ունեն առավելություն իրական շփումների համեմատ:
Պաշտպանվածության զգացումը ցանցում. ըստ հարցումների' ինտերնետից կախված մարդկանց գրավում են ցանցի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են թաքնված մնալը, հասանելիությունը, անվտանգությունը և շփման դյուրին լինելը:
Իրականությունից հեռանալու հնարավորությունը. կարելի է վստահաբար նշել, որ այսօր ինտերնետը դարձել է միջոցներից մեկը ստեղծելու սեփական «օդային ամրոցը», որտեղ չկան ուղղակի կապեր գոյություն ունեցող աշխարհի հետ, չկան անմիջական շփումներ իրական անձանց հետ:
«Տեղեկատվական վամպիրիզմ». Քանի որ ինտերնետը ապահովում է անսահմանափակ քանակությամբ տեղեկատվություն, այն կարող է մարդու մեջ առաջացնել «տեղեկատվական վամպիրիզմ», այսինքն' նա աշխատում է կլանել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն:

Ուրախալի է այնուամենայնիվ, որ ներկա դրությամբ ինտերնետ կախվածությունը չի համարվում հիվանդություն: Գոյություն չունի երևույթի հոգեբանական կամ հոգեբուժական ախտորոշումը: Ի տարբերություն ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահման արդյունքում առաջացած կախվածությունից' ինտերնետ-կախվածությունը նվազագույն չափով է վնասում մարդու առողջությանը, չի քայքայում ուղեղը և բավականաչափ անվտանգ է:

Չնայած դեռ հոգեբաններն ու հոգեբույժները չեն եկել ընդհանուր եզրակացության' գոյություն ունի կախվածություն ինտերնետից, թե ոչ, հոգեբան Ջ. Սուլերը նշում է. «Եթե Ձեր իրական կյանքը առանձնացված է վիրտուալ տիրույթում ունեցած կյանքից, ուրեմն Դուք ունեք հիմնախնդիր: Ավելի ճիշտ է այն տարբերակը, երբ այդ երկուսը միավորված են և կազմում են մեկ ամբողջի մաս»: