Esem.am-ն անդրադարձել է Չեխիայի հավաքականի նկատմամբ Հայաստանի տարած հաղթանակին, որին խաղադաշտից հետևել է նաև հայ շախմատի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը:

Գրեթե 20 տարի Չեխիայում բնակվող Սերգեյի փոխանցմամբ՝ խաղն իրենց տանից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող խաղադաշտում է կայացել:

Սերգեյը մեր հավաքականի խաղին հետևելու է գնացել ընկերուհու՝ Յուլիայի ավագ որդու՝ Պետրիի հետ: «Շատ ուրախ եմ, որ տղաները կարողացան հակառակորդին հաղթել: Շատ հետաքրքիր և լարված խաղի ականատես եղանք: Մեր սեկտորում տրամադրությունը հոյակապ էր»,-esem.am-ի հետ զրույցում նշեց շախմատիստը և հավելեց, որ հիմնականում լիգայի խաղերին է հետևում, հնարավորության դեպքում էլ' ներկա է գտնվում դրանց:

Հարցին, արդյոք հանդիպել է մեր հավաքականի տղաներին, Սերգեյը պատասխանեց. «Չէի ցանկանում խանգարել տղաներին: Հասկանում եմ, որ պետք է կենտրոնանային կարևոր խաղից առաջ»:

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը