Sotheby's աճուրդի տունը Հոնկոնգում վաճառքի է հանում աշխարհի ամենախոշոր ադամանդը. սպասվում է, որ այն կվաճառվի 28-35 մլն դոլարով, գրում է Обозреватель-ը։

Sotheby's-ի ներկայացուցիչների խոսքով՝ անգույն 118.28 կարատանոց թանկարժեք քարը հայտնաբերվել է 2011-ին Հարավային Աֆրիկայի երկրներից մեկում։ Վաճառքը կկայանա հոկտեմբերի 7-ին։ Պատմության ընթացքում վաճառվել է ընդամենը 4 անգույն ադամանդ։

Հոնկոնգի աճուրդում վաճառքի կհանվի նաև բացառիկ երկնագույն ադամանդ՝ 7.59 կարատանոց։ Sotheby's-ում այդ վաճառքից ակնկալում են առնվազն 19 մլն դոլար։