Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանի դեբյուտային և առայժմ միակ դերը «Դժվար ապրուստում» Սյուզկայի կերպարն է եղել: Սերիալի ավարտից հետո Ժաննան որոշել էր որոշ ժամանակ հանգստանալ, սակայն դադարը սպասվածից երկար տևեց: Վերջին շրջանում esyes.am-ի ընթերցողները հետաքրքրվում են' ճի՞շտ է արդյոք, որ Ժաննան պատրաստվում է ամուսնանալ և հենց հարսանիքի նախապատրաստական աշխատանքների պատճառով է հեռացել հեռուստատեսությունից:

Ժաննան esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն չի պատրաստվում ամուսնանալ, այլև ընտրյալ էլ չունի: «Կարծում եմ' այդ խոսակցությունները տարածվել են, քանի որ երբ Հայաստանում ինչ-որ մեկը հեռուստատեսությունից առժամանակ հեռանում է, մարդիկ առաջինը մտածում են' թե ամուսնացել է կամ ընտրյալ ունի,- ասաց Ժաննան ու ծիծաղելով հետաքրքրվեց' թե ընթերցողները չե՞ն հայտնել, ով է իր ընկերը: -Իսկ կինը մարդ չէ՞, որ իր ցանկությամբ և որոշմամբ մի բան անի: Մեր հասարակության մտածելակերպով' պարտադիր պետք է մեկը նրան արգելի գործել: Եթե ես մի բան անում եմ, ուրեմն դա սխալ կամ վատ չեմ համարում: Իմ կողքին չի կարող լինել մի տղամարդ, ով իմ գործունեության մեջ վատ բան է տեսնում և կարող է դրան դեմ դուրս գալ»:

Սերիալային դերասանուհուց հետաքրքրվեցինք' առաջիկայում պատրաստվու՞մ է եթերում լինել: «Հեռուստատեսության մասին առայժմ չեմ ցանկանում խոսել: Թող լսարանի համար անակնկալ լինի:)»,- ասաց Ժաննան և հավելեց, որ երբ այդ մասին խոսելու լինի, առաջինը esyes.am-ին կպատմի մանրամասները:
Մինչ այդ, Ժաննան նկարահանվել է Վահե Սայանի «Ելք չկա» ֆիլմում. «Այդ ֆիլմում էպիզոդիկ դեր ունեմ: Խաղում են նաև Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Կամո Ունանյանը: Հայտնի դերասանուհի չկա»:

Առաջիկայում էլ դերասանուհին կխաղա Թատերաիկան ինստիտուտի դասախոս Մարգարիտա Վազգենովնայի ներկայացման մեջ, որը բեմադրվել է Չեխովի «Հոբելյանը» ստեղծագործության հիման վրա:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը