Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի 23-ամյա թոռան' Այսուլթան Նազարբաևի հարսանիքին ռեփեր Քանյե Ուեսթը երգել է 3 միլիոն դոլարով:

Հարսանիքին մասնակցել են նաև Բեյոնսեն, Լև Լեշենկոն, Comedy Club-ի անդամները, Լոլիտան, Մաքսիմ Գալկինը և այլք:

Այսուլթանն ամուսնացել է «ԿազՌոսԳազ» ընկերության սեփականատեր Ալիմա Բորանբաևի 20-ամյա դստեր հետ:

Հիշեցնենք, որ Սթինգը 2011 թ-ին չեղյալ հայտարարեց Աստանայի իր համերգը' այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման համար: