Օգոստոսի 29-ին Նաիրի կինոթատրոնի հարևանությամբ գտնվող“Ջազվե” սրճարանում տեղի ունեցավ RecTime production-ի կողմից նկարահանվող “Ելք չկա” հայկական նոր գեղարվեստական ֆիլմի մեկնարկայաին շնորհանդեսը:
Այն կրիմինալ-դրամա ժանրում է և հիմքում մերօրյա իրականությունն է: Նախագծի հեղինակը ֆիլմի պրոդյուսեր, RecTime production-ի հիմնադիր Կամո Ունանյանն է, ով, ի դեպ, կարատեի աշխարհի չեմպիոն է: Կամոն հանդես է գալու նաև ֆիլմում ՝ մարմնավորելով ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին: Ֆիլմում ընդգրկված են նաև հայտնի դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արմեն Սողոյանը, Անի Հարոյանը, Նարեկ Պետրոսյանը, և այլոք: Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, իսկ կոմպոզիտորը՝ Էդմոնդ Մակարյանը: Լրագրողների հետ զրույցում պրոդյուսեր Կամո Ունանյանը նշեց, որ նկարահանումները կտևեն մոտ մեկ ամիս, կիրականացվեն Հայաստանում և Վրաստանում, իսկ պրեմիերան նախատեսված է այս տարվա դեկտեմբերին: