Կան արտահայտություններ, որոնք տղամարդիկ չեն ցանկանում լսել սիրելի կանանցից:

«Գնանք խանութ»-ը դրանցից ամենատարածվածն է: Ձեր սիրելին ընդհանրապես չի ցանկանում հանդերձարանի մոտ անցկացնել ողջ օրը: «Քեզ լրիվ հորդ պես ես պահում»-ը ևս մեկ, ավելի նյարդայնացնող բան է: Ահա մյուս արտահայտությունների ցուցակը.

«Ես մտածել եմ ու պետք է քեզ մի բան ասեմ…»

Հիմնականում նման արտահայտություններին հաջորդում են «ինչու՞ ես ինձ սիրում» կամ «դու մտածե՞լ ես մեր ապագայի մասին» արտահայտությունը, որոնք այդքան էլ չեն ոգեշնչում տղամարդկանց:

«Տղամարդ եղիր»

Ոչինչ այդքան չի ցավեցնում տղամարդուն, որքան սեփական տղամարդկությունը հարցականի տակ դնելը: Ավելի լավ է ընդմիշտ մոռանաս այս արտահայտությունը, քանի որ այն միևնույն է' չի օգնի քեզ լուծել ձեր միջև ծառացած խնդիրը:

«Ծնողներս ցանկանում են հանդիպել քեզ հետ»

Տղամարդկանց կարծիքով դա կարող է երկու բան նշանակել.

1. Ձեր հարաբերությունները լրջանում են,

2. Նրանք ցանկանում են ուսումնասիրել քեզ հոգեբանական խոշորացույցով:

Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ տարբերակը չի ոգևորում տղամարդկանց:

«Գլուխս ցավում է»

Նշանակում է' նա իզուր էր երազում երեկոյի մասին: Ստիպված է լուռ անկողին պառկել ու աշխատել որքան հնարավոր է շուտ քնել:

«Իսկ նախկին ընկերս այդպես չէր անում»

Այս արտահայտությունը սպանում է տղամարդկու ինքնասիրությունը, իսկ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում:

«Ինչի՞ մասին ես մտածում»

Այնքան ես ցանկանում իմանալ նրա ամեն մտքի, զգացմունքի ու մտածմունքի մասին, բայց, ցավոք, տղամարդը չի կիսում քո ցանկությունը:

«Ի՞նչ ես մտածում' նա սիրունի՞կ է»

Հիմնականում կանայք նման հարց տալիս են, երբ նկատում են, որ տղամարդը նայում է այլ կանանց: Եթե նա պատասխանի' «ոչ», պարզ կլինի, որ ստում է, իսկ այլ կերպ նա դժվար թե պատասխանի: Ուստի ավելի լավ է հանգիստ թողնել տղամարդուն:

«Չե՞ս նկատում, որ ինչ-որ բան փոխվել է վրաս»

Ցավոք տղամարդիկ ուշադիր չեն մանրուքների հանդեպ: Հավատացեք' եթե ձեր սիրելին չի նկատում ձեր նոր ապարանջանը, դա չի նշանակում, որ նա չի սիրում ձեզ: Պարզապես տղամարդիկ ուշադրություն են դարձնում ընդհանուր կերպարի, այլ ոչ փոքրիկ դետալների վրա:

«Մենք պետք է խոսենք»

Տղամարդիկ համարում են, որ այս խոսքերին դժվար թե ինչ-որ լավ բան հաջորդի' կամ հարաբերությունների խզում կամ խոսակցություն այն մասին, թե ինչը ձեզ դուր չի գալիս ձեր հարաբերություններում: