Լոս-անջելեսում ծնվել է աշխարհի ամենափոքրիկ, թվով երրորդ երեխան: Մելինդա Սթար Գուիդոն ընդամենը կշռել է 270 գրամ: Աղջիկն իր ժամկետից ծնվել է 16 շաբաթ շուտ: Մի շարք բժշկական կազմակերպություններ ծրագրում են հետևել երեխայի առողջությանը մոտակա 6 տարովա ընթացքում, որպեսզի ապահովեն նրա առողջ ապագան: Մելինդան հաջողությամբ և' քաշն է ավելացնում, և' հասակը: Փոքրիկին հիվանդանոցից դուրս կգրեն մինչև նոր տարի: