- վերջին 15-20 րոպեների ընթացքում քո աշխատանքում ոչ մի փոփոխություն չի նկատվում, դոփում ես տեղում, ստեղնաշարի օգնությամբ ինչ-որ բան ես հավաքում և անմիջապես ջնջում, դու քեզ մի լավ թափ տալու և թարմ գաղափարի կարիք ունես:

- Նախագիծը, որի վրա աշխատում ես, մոտենում է ավարտին. պահանջվում է ընդամենը մի քանի ժամ: Բաժանի՛ր եղած աշխատանքը մի քանի փոքր մասերի և դադար վերցրու դրանցից յուրաքանչյուրը կատարելուց հետո:

- Դու զանգահարել ես ատելի Ալլա Գագիկովնային, բայց նրա հետ ունեցած «սիրալիր» զրույցից հետո քեզ ոչ մի կերպ չի թողնում նյարդային դողը: Ուրեմն անհրաժեշտ է զբաղվել որևէ դրական բանով. օրինակ՝ հավաքել ամենամտերիմ ընկերուհու հեռախոսահամարը:

- Դժվար բանակցությունները ձգձգվում են, հոգնել եք և՛ դուք, և՛ ձեր գործընկերները:

- Քո ընթերցած փաստաթղթի տեքստում տառերի փոխարեն հանկարծ սկսեցին թռչկոտել աստղիկներ և կետեր:

- Երկարատև նստած դիրքի հետևանքով մեջքդ անզգայացել է, իսկ ոտքերդ թմրել են: Ժամանակն է ոտքի ելնել, մի լավ ձգվելու շարժողական վարժություններ կատարել:

- Քեզ խնդրել են զանգահարել հինգ րոպեից, կարևոր ֆաքսի, կամ e-mail-ի ես սպասում: Չարժե այդ ընթացքում նոր գործ սկսել: Ամեն դեպքում մի քանի րոպեների ընթացքում չես հասցնի ոչ մի լուրջ բան անել. միևնույն է՝ ստիպված կլինես շեղվել:

Ամերիկայի սրտաբանական ասոցիացիայի տվյալներով՝ ողջ շաբաթվա ընթացքում անգամ մի քանի ժամ գերաշխատելը կարող է բացասաբար անդրադառնալ մեր օրգանիզմի վրա: Շաբաթական 40 ժամ (դա մեր սովորական հնգօրյակն է) , աշխատողների հետ համեմատած՝ աշխատավայրում 41-50 ժամ անցկացնող մարդկանց արյան ճնշման բարձրացման ռիսկն աճում է 14 %-ով, իսկ շաբաթական 51 և ավելի ժամ աշխատողների մոտ՝ 29 %-ով: