Կուպերոզի՝ մանր անոթների լայնացման պատճառներն են քրոնիկ վնասումը, այդ թվում՝ դեմքի կոսմետիկ մաքրման պատճառով, ժառանգական գործոնը և էստրոգենների փոխանակության խանգարումը:

Կանանց մոտ այս խնդիրն ավելի հաճախ է հանդիպում և առավել արտահայտված է: Անոթներն այն մասերում, որտեղ նրանք առավել հաճախ են սեղմվում ու լայնանում, դառնում են փխրուն, առաջանում են տելեանգիէկտազներ՝ մաշկին երևացող մակերեսային անոթներ: Լայնացած մազանոթներից ազատվելու ամենաժամանակակից մեթոդը լազերային կոագուլյացիան է՝ մաշկային լազերը, որն ունի մաշկը սառեցնելու հզոր համակարգ:

Այսպիսի լազերի օգտագործումը թույլ է տալիս անմիջապես ազդել այդ անոթները լցվող արյան վրա: Անոթը կարծես ''եփվում'' է ներսից՝ առանց վնասվելու: Մաշկի այրվածք տեղի չի ունենում, քանի որ այն սառեցվում է մաշկի սառեցման հատուկ համակարգով: