Բաղադրություն

500 գ կանաչ լոբի
1 հ. կարմիր պղպեղ
1 հ. սոխ
250 գ հավի փափկամիս
4-5 ճ.գ. բուսայուղ՝ տապակելու համար
50 գ ջուր
2-3 ճ.գ. քացախ
աղ, պղպեղ, սամիթ

Պատրաստման եղանակ

Կանաչ լոբին աղաջրի մեջ մի փոքր եփել, այն պետք է փոքր-ինչ պինդ մնա, քամել ջուրը։ Հավի փափկամիսը լվանալ, չորացնել և երկարությամբ կտրտել, տապակել 1 ճ.գ. բուսայուղի մեջ։ Պղպեղն ու սոխը մաքրել, լվանալ և երկարությամբ կտրտել, տապակել 2 ճ.գ. բուսայուղի մեջ, ավելացնել կանաչ լոբին և բարձր կրակի վրա մոտ 5 րոպե եփել բանջարեղենը։ Հավն ավելացնել բանջարեղենին, խառնել։ Առանձին ամանի մեջ ջրին խառնել քացախը, աղը, պղպեղը և չորացրած սամիթը, ավելացնել բանջարեղենին և հավին, լավ խառնել։