Իռլանդական Slane Castle դահլիճում կայացած համերգից հետո ձերբակալվել է ամերիկացի ռեփեր Էմինեմի ավելի քան 50 երկրպագու, հայտնում է Правда-ն՝ վկայակոչելով NME ամսագրին։

22 մարդ ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու, ևս 35-ը՝ թմրանյութերի հետ կապված աննշան հանցագործությունների համար։ Համաձայն որոշ տեղեկությունների՝ համերգի ժամանակ գրանցվել է 5 հարձակում։ Եվս մեկ երկրպագուի ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար։

Էմինեմը համերգային գործունեությանն է վերադարձել օգոստոսի 7-ին՝ ելույթները սկսելով Նյու Յորքից։ Մինչ այդ վերջին համերգը կայացել էր 2012թ. օգոստոսի 19-ին։