Նկարչուհի Արմինե Կալենցը (Արմինե Սարգսի Պարոնյան) ծնվել է 1920թ., 18 օգոստոսին, Դամասկոսում, ուսուցիչներ՝ Սարգիս և Տիգրանուհի Պարոնյանների ընտանիքում։

1926-1935թթ. ուսանել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում և Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ 1938-1939թթ. Բեյրութում ուսում է առել Հարություն Կալենցի արվեստանոցում։ 1939թ. Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1939թ-ից ի վեր մասնակցել է ցուցահանդեսների Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում։ 1946 թ. ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Հետագայում դարձել է Նկարիչների միության անդամ։ 1962թ-ից ի վեր կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում: 1991-1992թթ. կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993 թ. Լոս Անջելեսում տեղի է ունեցել Արմինե Կալենցի անհատական ցուցահանդեսը։ 1994-1996թթ.՝ երկրորդ երկարաժամկետ այցն է գրանցվել դեպի ԱՄՆ։ 1996թ-ից ի վեր կրկին ստեղծագործել է Երևանում, որտեղ 2000թ. և 2004թ. տեղի ունեցան նրա անհատական ցուցահանդեսները։ Արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման (1967 թ.), ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի (1986թ.): 2000թ. հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» հուշագրությունն իր ամուսնու մասին, իսկ 2004 թ.՝ «Մտորումներ» գիրքը։

Մահացել է 2007թ.՝ Երևանում: