Հոլիվուդյան հանրահայտ դերասան, կրկնակի օսկարակիր Ռոբերտ Դե Նիրոն այսօր տոնում է 70-ամյակը:
Դե Նիրոն ծնվել է Նյու Յորքում քանդակագործի եւ նկարչի ընտանիքում: Նրա մուտքը կինո տեղի է ունեցել 1963 թվականին «Ամուսնական երեկույթ» ֆիլմով: Նա հայտնի է դարձել «Չար փողոցները» ֆիլմում Ջոնի Բոյի դերով, որն էկրան է բարձրացել 1973 թվականին: Դերաասանը նկարահանվել է նաեւ «Կնքահայրը», «Տաքսիստը» եւ այլ ֆիլմերում: