Ուելսցի այգեպանը հսկայական չափերի բանջար–բոստանային կուլտուրաներ է աճեցնում՝ ցանկանալով իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ ռեկորդ սահմանել:

Նրա աճեցրած դդմիկը 5 շաբաթների ընթացքում այնքան է մեծացել, որ այն արդեն ավելի ծանր է կշռում, քան գետաձիու ձագը, որի քաշը սովորաբար ծնվելիս լինում է 55-120 ֆունտ, գրում է Daily Mail-ը:

65-ամյա Ֆիլիպ Վոուլսը զարմանքով նշում է, որ 5 շաբաթվա ընթացքում աճելով՝ դդմիկը կշռում է 118 ֆունտ:

Իր գործում հմտացած այգեպանը մեկ անգամ արդեն դարձել է ռեկորդակիր՝ աճեցնելով աշխարհի ամենամեծ վարունգը:

Այժմ նա մշակում է դդմիկը՝ հսկա բանջարեղենների շոուին մասնակցելու համար, որը տեղի է ունենալու հաջորդ ամիս:

Փորձառու այգեպանը նշում է, որ աշխարհի ամենամեծ դդմիկի ներկա պահին 150 ֆունտ է կշռում, և նա հույս ունի, որ այս տեմպերով աճելու դեպքում իր դդմիկը մեկ ամսից կգերազանցի այդ ցուցանիշը:

Նա նաև ավելացրել է, որ բանջարեղենը, որի սերմերը նա բերել է Իտալիայից, աճում է բնական ճանապարհով՝ առանց պարարտանյութերի: