Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին այսօր սկսում է նկարահանումները ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Սեր և պատերազմ» ֆիլմում: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Էմիր Կուստուրիցան վերադարձել է գեղարվեստական կինո յոթ տարվա ընդմիջումից հետո: Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիրը միաժամանակ նոր ֆիլմի ռեժիսորն է, սցենարիստը և գլխավոր դերակատարը: Ֆիլմի բյուջեն կազմում է $5 մլն:
«Սեր և պատերազմ» ֆիլմը պատմում է վանական դարձած զինվորի և նրա ողջ կյանքի սիրո մասին, որը կմարմնավորի Բելուչին:
Դերսանուհին ժամանել է ք.Տրեբինյե (Բոսնիա և Հեցեգովինայի հարավ), որտեղ նկարահանվում է կուլտային սերբ ռեժիսորի ֆիլմը: Հյուրանոցի հրապարակը, որտեղ պետք է կանգ առներ կինոաստղը, լեփլեցուն էր նրա երկրպագուներով:
«Ես շատ ուրախ եմ, որ եկել եմ», - ասել է Մոնիկա Բելուչին: Պատրաստվելով նկարահանումներին, նա նույնիսկ սովորել է սերբերեն:
Տեղական տուրօպերատորների հաղորդմամբ, իտալացի աստղի ժամանման հետ կապված զբոսաշրջիների թիվը Տրեբինյեում 15%-ով աճել է: