Կիևում ավարտվել են «Վիա Գրա» խմբի մենակատար ԱՆՆԱ ՍԵԴԱԿՈՎԱՅԻ «Մեր միջև» երգի տեսահոլովակի նկարահանումները: Ըստ մասնագետների' տեսահոլովակը նոր պայթյուն կլինի բոլոր երաժշտական հեռուստաալիքների համար:

Ռեժիսոր Եվգենի Տիմոխինը պահանջել է պարի մեջ այնպիսի կիրք ցուցադրել, որ հանդիսատեսի շունչը չհերիքի: