«Գոյ» և Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասան Սամվել Թոփալյանի նշանադրության և ամուսնության մասին esyes.am-ը պատմել է իր ընթերցողներին: Սամվելն ու սիրելին' Սոնան, արդեն սպասում են իրենց առաջնեկին: Ուրախալի լուրի իսկությունը դերասանը հաստատեց մեզ հետ զրույցում:

Սոնան հղիության երկրորդ ամսում է, և զույգը դեռ չգիտի' աղջի՞կ, թե՞ տղա լույս աշխարհ կգա: «Ինձ համար սեռն այնքան էլ կարևոր չէ, հատկապես, որ մեր առաջին երեխան է լինելու,- ասաց Սամվելն ու հավելեց, որ ինքն ի սկզբանե ցանկացել է ամուսնությունից կարճ ժամանակ անց բալիկ ունենալ: -Չգիտեմ, թե ինչով էր պայմանավորված ցանկությունս: Երևի ունեի դրա կարիքը»:

Զույգը փոքրիկի համար դեռ գնումներ չի կատարել, իսկ նրա անվան ընտրության մասին արդեն մտածել է:) «Եթե տղա ունենանք, նրան հորս անունով կանվանակոչենք' Արմեն, իսկ եթե աղջիկ լինի, դեռ կորոշենք,- ասաց Սամվելը, ով դստերն իր մոր անունով չի անվանակոչի, քանի որ նա հայկական անուն չունի: -Մորս անունը Ժանետա է ու նա էլ կողմ չէ, որ աղջիկ ունենալու դեպքում իր անունը տանք նրան: Ես ցանկանում եմ հայկական անուն ընտրել»:
«Ես»-ի անձնակամը շնորհավորում է զույգին և Սոնային թեթև հղիություն մաղթում:)

Շնորհավոոոոոոր:) Ամալյա Հովհաննիսյան