Սերիալային դերասանուհի Լիա Զախարյանն ամառային շոգ օրերը վայելում է Սև ծովի ափերում: Նա այժմ Վրաստանում է, ուր մեկնել է հարազատների հետ հանգիստը վայելելու:

Լիայի խոսքերով' ճանապարհին' մինչև Թիֆլիս, այնուհետև Քոբուլետի, Բաթումի և Ուռեկի հասնելը, շատերի հետ է ընկերացել. «Տեղում ևս հայերի հանդիպեցի, որոնց հետ ընկերացա: Ամեն օր միասին զբոսնում ենք, ծով ենք գնում, իսկ երեկոներն անցկացնում ենք ռեստորաններում պարելով»:

Հանգստի ընթացքում երիտասարդ Լիան չի մոռանում ընտանիքի անդամների ու ընկերների մասին. բացի արևայրուք ընդունելուց ու տեսարժան վայրեր այցելելուց, նա արդեն հասցրել է նրանց համար նվերներ գնել:

Լիայի փոխանցմամբ' Վրաստանում լինելու չորս օրերի ընթացքում արդեն 3 երկրպագու ունի, այն էլ վրացի:) «Մեկը ռեստորանի երգիչն է, ով ամեն անգամ ինձ երգ է նվիրում և տանգոյի հրավիրում, երկրորդը' ինտերնետ ակումբի աշխատողը, իսկ երրորդը' հարևան բնակիչը: Նրանք այնքան բարի են, ժպտերես»,-եզրափակեց Լիան:
Նշենք, որ նա 7-օրյա հանգստի է մեկնել և մոտ օրերս արդեն Հայաստանում կլինի:

Երևան-Վրաստան ուղիղ միացումը' Արևիկ Իսաջանյանի