ArmStar.am-ն արդեն ներկայացրել է, թե ով է աշխարհի ամենամեծ բնական կուրծք ունեցող կինը, ծանոթացեք նաև Երկիր մոլորակի ամենամեծ արհեստական կրծքեր ունեցող կնոջ հետ. նրա անունը Չելսի Չարմս է, նա ունի 1,57 մ հասակ և ծնվել է 1976 թվականին, ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում: Վերջինս վիրահատական միջամտությունների շնորհիվ մեծացրել է կրծքերը, քանի որ թուլություն ունի մեծ կրծքերի հանդեպ:

20 տարեկանից սկսած նա սկսել է մեծացնել կրծքերը, ինչի պատճառով էլ առօրյայում բախվում է տարբեր խնդիրների՝ ցավում է մեջքը, չի կարողանում հանգիստ քնել, իսկ որպեսզի կարողանա պահպանել ողնաշարի շարժունակությունը, Չելսին ամեն օր կատարում է մի շարք հատուկ վարժություններ և հետազոտվում է: Ներկայում նրա կուրծքը կշռում է 23,97 կգ:

 

Լուսանկարները՝ այստեղ: