Ռուսական էստրադայի աստղ Նիկոլայ Բասկովը նոր ընկերուհի ունի: Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային նա փոխել է միլիարդատիրուհու հետ, ում անունը նույնպես Անաստասիա է, հայտնում է НТВ-ն:

Երգիչն իր նոր ընկերուհու նկարները ցույց է տվել Instagram-ում:

«Իմ Անաստասիան: Իմ փոքրիկի կարողությունն ընդամենը 2 միլիարդ է: Ես հուզված եմ»,- գրել է նա:

Անաստասիայի մասին շատ բան հայտնի չէ: Ինչպես գրել է Բասկովը Twitter-ի իր էջում, միլիարդները շիկահերին մնացել են նախկին ամուսնուց, ով մահացել է։ Անաստասիան երեխաներ չունի:

Ի դեպ, միլիարդատիրուհին երգչի երկրպագուներին դուր չի եկել։ «Կոլյա, կարծես թե նա տղամարդ է»,- գրել է օգտատերերից մեկը։