168am - NEWSru Israel-ի փոխանցմամբ՝ այս շաբաթվա ինտերնետային հիթ է դարձել այն տեսահոլովակը, որում մեկուկես տարեկան Էլլա Մեյն իր հոր ավտոմեքենայի հետնամասում կատարում է Էլվիս Փրեսլիի An American Trilogy երգը: Համացանցից օգտվողներին ցնցել է այն փաստը, որ 20 ամսական այդ երեխան գիտի երգի բառերը, ինչպես նաև զգում է երգի ռիթմը, երգում է երաժշտությանը ճիշտ համապատասխան և կատարում է շատ արտահայտիչ ժեստեր: Այդ տեսանյութը տեղադրվել է You Tube վիդեոհոսթինգում և մեկ ամսից քիչ ավելի ժամանակահատվածում արդեն իսկ ունի ավելի քան 1.3 միլիոն դիտում: Նշվում է, որ փոքրիկ Էլլան կատարում է նաև Էլվի Փրեսլիի այլ երգեր ևս՝ Suspicious Minds և Lawdy Miss Clawdy, ինչպես նաև The Beatles-ի Twist and Shout կոմպոզիցիան և Stray Cats խմբի Stray Cats Strut երգը: