Հոլիվուդյան աստղ Ջուլյա Ռոբերթսի քույրը՝ Նենսի Մոթսը, խոստովանել է, որ ստամոքսի փոքրացման վիրահատության է ենթարկվել՝ ավելորդ քաշի մասին քրոջ ծաղրանքների պատճառով, հայտնում է Life News-ը։ Նա դա խոստովանել է հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում պատմել է «աստղային» քույրիկի հետ դժվար փոխհարաբերությունների մասին։

«Երբ ես դպրոցում էի սովորում, նա արդեն կարիերա էր անում Հոլիվուդում, նա բացահայտ ասում էր ինձ, որ ես գեր եմ։ Նա երբեք չի հետևում իր խոսքերին, իսկ դա ինձ շատ է վիրավորում»,- պատմել է 37-ամյա Նենսին։

Նա պատմել է, որ միշտ բարդութավորվել է իր ավելորդ քաշից և այն փաստից, որ իր եղբարը՝ Էրիկը, և մեկ այլ քույր՝ Լիզան, նույնպես լավ դերասաններ են։

«Դպրոցն ավարտելուց հետո ես մեկնեցի Լոս Անջելես և որոշեցի բախտս փորձել։ Սակայն Ջուլյան ինձ չաջակցեց»,-պատմել է նա։

Ավելին, նա ասել է, որ Նենսին դերասանական տաղանդ չունի, նաև՝ չի կարող դերասանուհի դառնալ ավելորդ քաշի պատճառով։ Նրանց կոնֆլիկտը տևել է մինչև 2010 թվականը, երբ վերջապես Նենսին որոշել է վիրահատության ենթարկվել։

Վիրահատությունից հետո նրան հաջողվել է 136 կգ-ից դառնալ մոտ 70 կգ։ 2014-ի ամռանը նա պատրաստվում է ամուսնանալ և հուսով է, որ չնայած անցյալին, իրեն կհաջողվի հարթել հարաբերություններն «աստղային» քույրիկի հետ։

Вес Нэнси достиг отметки в 136 килограммов (фото: nydailynews.com)Нэнси надеется помириться со своей знаменитой сестрой (фото: nydailynews.com)