Երգչուհի Մարին օրերս է վերադարձել ամառային հանգստից: Նա իր տասնօրյա արձակուրդն անցկացրել է Ուռեկիում:

«Այս տարի պասիվ հանգստի կարք ունեի. Նախ' շատ հոգնած էի, և երկրորդ' վերադառնալուց հետո շատ անելիքներ ունեի. ինձ լիցքավորվել էր պետք: Ու քանի որ Ուռեկիի ավազն առողջարար է, որոշեցինք հենց Ուռեկի գնալ,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Մարին' նշելով,- մի քանի տարի է' Ուռեկի ենք գնում. այնտեղ ծովափնյա հյուրանոցներից մեկի տնօրենների հետ մտերմացել ենք. այս տարի էլ իրենց մոտ մնացինք: Հիանալի հանգստացել եմ' չնայած վերջին օրը մայրս ընկավ ու ոտքը կոտրեց: Այդպես մի կերպ եկանք Երևան' հիմա տանը պառկած է»:

Ըստ Մարիի' առաջիկա ամիսներին շատ անելիքներ ունի: «Արդեն սկսել ենք նոր տեսահոլովակիս նկարահանման աշխատանքները: Շուտով այն պատրաստ կլինի, բայց պրեմիերան հոկտեմբերի 14-ին կանենք. այդ օրը նաև ակումբային մենահամերգ կունենամ»,- տեղեկացրեց երգչուհին:

Նա մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այժմ ինքը երևանյան աքսեսուարների խանութներից մեկի «դեմքն» է, և սեպտեմբերին ցուցադրության է մասնակցելու' ներկայացնելով այդ ապրանքանիշի զարդերը: