Esyes.am-ն անդրադարձել է Dj Վակցինայի հղիությանն ու տեղեկացրել, որ նա որդի է ունենալու: Օգոստոսի 5-ին էլ' կանխանշված ծննդաբերությունից մեկ ամիս շուտ լույս աշխարհ է եկել նրա տղան, ում Վակցինան մինչ ծննդաբերությունը որոշել էր իր հայրիկի անունով' Յուրի կոչել:

Սակայն, ինչպես երևում է Վակցինայի սոցցանցային էջերից մեկում արած գրառումից, նորաթուխ մայրիկը դեռևս չի կողմնորոշվել երեխայի անվան ընտրության հարցում: «Հիմա մի բան եմ հարցնում, բայց չզարմանաք: Առաջին հերթին' Յուրի անունը շատ-շատ թանկ ու կարևոր է, քանի որ իմ հայրիկի անունն է: Բացի այդ, շատ սիրուն անուն է, ըստ իս, բայց երեխայի ծննդից հետո, երբ իրեն նայում եմ, ինձ թվում է' այդ անունը իրենը չէ: Պետք է ուրիշ անուն, ու հիմա խառնվել եմ իրար: Բալիկ ունեցող ծնողներ, ձեզ մոտ եղե՞լ է նման բան»,-գրել է Վակցինան:

Մեկնաբանությունների հատվածում կարող եք առաջարկել Ձեր տարբերակները, որոնք, գուցե, կօգնեն Վակցինային:

Arusik Vakcina-ի ֆեյսբուքյան էջից