Երկնաքարերն արտաքուստ որևէ գրավչություն չունեն և իրենցից ներկայացնում են գորշ ու փոշոտ տիեզերական մարմիններ։ Սակայն ստորև ներկայացված լուսանկարներին նայելով՝ դժվար է հավատալ, որ դրանք իրականում մի քանի միլիոն տարվա պատմություն ունեցող երկնաքարերի ներսի պատկերներն են։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, գիտնական Ջեֆ Բարթոնը, օգտագործելով ստանդարտ SLR տեսախցիկ, լուսանկարել է 4.5 մլն տարվա երկնաքարերի ներքին հատվածը՝ ցույց տալով, որ շատ հաճախ արտաքինը կարող է խաբուսիկ լինել։ Նա նաև հզոր մանրադիտակի միջոցով մեծացրել է ստացված լուսանկարները։

 

66-ամյա ամերիկացին մանրամասնել է, որ հիմնականում օգտագործել է այն երկնաքարերի նմուշները, որոնք ընկել են Մարս ու Յուպիտեր մոլորակների միջև ընկած երկնաքարային գոտուց։

 

A pair of chondrulesSpace rocksVaca Muerta meteoriteMeteoritesA small portion of the meteorite from Brownfield, Texas.A 1:1 macro enlargment of a pice of meteorite.Vaca MuertaMiniature pieces of meteoritesThin fragments of meteorites